Հրապարակվել են Ադրբեջանի սպառազինության գնումները 2014թ․ • Ռազմինֆոն ներկայացրել է Ադրբեջանի սպառազինության բոլոր հայտնի գնումները 2002-2015թթ․ ընթացքում • Ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ 3 զինծառայող • Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող վիրավորվել է զինվորական մեքենայի և գնացքի բախումից • Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից հեռացվել է ռազմական հակահետախուզության ղեկավարը
• ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստրում հրաարակված տվյաներից հայտնի է դարձել, որ 2014-ին Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է 65 միավոր տանկ, 78 միավոր ՀՄՄ և 118 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։ Բացի այդ, Ադրբեջանը Կանադայից էլ ստացել է 500 հատ գրոհիչ հրացան (ավտոմատ)։
• ՄԱԿ ռեգիստրի տվյալների հրապարակման առիթով և Ադրբեջանի սպառազինությունների գնումները ամփոփելու համար Ռազմինֆոն կազմել և ներկայացնել է, թե 2002–2015 թթ. ժամանակամիջոցում որ երկրները ինչ սպառազինություն և ինչ ծավալներով են մատակարարել Ադրբեջանին։ Նշված ժամանակահատվածի Ադրբեջանի սպառազինությունների բոլոր հայտնի գնումներին կարելի է ծանոթանալ այստեղ։
• Հոկտեմբերի 30-ին ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայող:
• Նույնը օրը Ադրբեջանի զինված ուժերի առնվազն մեկ զինծառայող էլ վիրավորվել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ երկաթուղային հանգույցում։ Զինծառայողը վիրավորվել է իր վարած ՄԱԶ մակնիշի զինվորական մեքենայի և գնացքի բախման արդյունքում։
• Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևի հրամանով պաշտոնից ազատվել է ԱԱՆ-ի՝ ռազմական հակահետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Նիզամի Շիրինովը։
Ռազմաշաբաթը նաև՝