[Լրացված] Ադրբեջանի ևս 1 զինծառայող վիրավորվել է զինվորական մեքենայի և գնացքի բախումից

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանի զինված ուժերի ՄԱԶ մակնիշի բեռնատար մեքենան երկաթուղին անցնելու ժամանակ բախվել է գնացքին, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի [առնվազն] մեկ զինծառայող վիրավորվել է: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ բախման արդյունքում վիրավորվել է զինվորական մեքենայի վարորդ Մուխթարլը Մեհեմմեդ Ահմեդ օղլուն (Muxtarlı Məhəmməd Əhməd oğlu): Վիրավոր զինծառայողին տեղափոխել են զինվորական բուժհաստատություն:

Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե որտեղ է եղել զինվորական մեքենայի և գնացքի բախումը:

[Լրացում] Ադրբեջանական Haqqin լրատվական կայքը հայտնում է, որ միջադեպը եղել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հարևանությամբ՝ Զեյնալաբդին Թաղիևի անվան գյուղում (նախկինում Նասոսնի գյուղ): Նշենք, որ գյուղի մոտակայքում է տեղակայված նաև Ադրբեջանի ռազմական օդանավակայններից մեկը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «պատերազմի ժամանակվանից մնացած» ականի վրա պայթելու արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի ևս երեք զինծառայող:

One response to “[Լրացված] Ադրբեջանի ևս 1 զինծառայող վիրավորվել է զինվորական մեքենայի և գնացքի բախումից

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *