Ադրբեջանում ականի պայթյունից երեք զինծառայող է վիրավորվել

ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայող: Վիրավորներին ցույց են տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել մոտակա զինվորական բուժհաստատություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինծառայողները, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, վիրավորվել են «պատերազմի ժամանակվանից մնացած» ականի վրա պայթելու արդյունքում:

Վիրավորման դեպքի հետ կապված Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել:

Բացի վիրավորման այս դեպքը, հոկտեմբերին Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է նաև երկու մահվան դեպք:

2 responses to “Ադրբեջանում ականի պայթյունից երեք զինծառայող է վիրավորվել

  1. Pingback: Ադրբեջանի ևս 1 զինծառայող վիրավորվել է զինվորական մեքենայի և գնացքի բախումից | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *