Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում ծովային զորավարժություններ են անցկացնելու • Ռուսաստանից վերադարձել է Իրանի կասպյան նավատորմի նավախումբը • Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 համակարգերը՝ Իրանին մատակարարելու համար
• Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հեբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը մեկ և մեկուկես օրանոց համատեղ զորավարժություններ են անցկացնելու Կասպից ծովում՝ չհստակեցնելով զորավարժությունների ժամկետները։
• Հոկտեմբերի 29-ին Ռուսաստան կատարած այցից Իրան են վերադարձել երկրի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմի երեք՝ «Դամավանդ», «Ջոշան» և «Փեյքան» ռազմանավերը։ Սրանով ավարտվել է Իրանի նավատորմի 12-օրյա նավարկությունը Կասպից ծովում:
• Ռուսաստանյան սպառազինության արտահանման պետական «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալությունը կատարելագործում է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելու համար: Պատճառն այն է, որ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատարարելուց առաջ կատարելագործել այն:
Ռազմաշաբաթը նաև՝