Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 25–31 հոկտեմբերի, 2015

Առնվազն 5 զոհ, 27 վիրավոր և մոտ 300 ձերբակալված Թուրքիայի իշխանությունների և PKK-ի զինյալների բախումներում • Թուրքիայում ձերբակալվել է ևս 40 հոգի՝ ԻՊ-ին օժանդակելու կասկածանքով • Թուրքիայի զինուժը երկու անգամ հարված է Սիրիայում քրդական PYD կազմակերպության դիրքերին • Թուրքիան շարունակում է մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը

• Շաբաթվա ընթացքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 ուժային, PKK-ի 3 զինյալ և 1 քաղաքացիական։ Նույն բախումների ընթացքում վիրավորվել է 22 ուժային, PKK-ի 3 զինյալ, 2 քաղաքացիական։ Եվս 275 հոգի ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով։ Թուրքիայում իշխանությունների և PKK-ի զինյալների բախումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ օրական թարմացված լրահոսներում՝ հոկտեմբերի 26, հոկտեմբերի 27, հոկտեմբերի 28, հոկտեմբերի 29, հոկտեմբերի 30։

• Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել է 2 ոստիկան։ ԻՊ 3 անդամ ձերբակալվել է, 7-ը՝ գործողության ժամանակ սպանվել։

Հոկտեմբերի 28-ին էլ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 21 քաղաքացիական՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով։ Հարավարևելյան Քիլիս նահանգում էլ ձերբակալվել է ԻՊ—ի ևս 17 անդամ և մեկ քաղաքացիական Բուրսա նահանգում՝ ԻՊ-ի քարոզչությամբ զբաղվելու և նրա հետ համագործակցելու մեղադրանքով։

• Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հոտեմբերի 26-ին հայտարարել է՝ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ Սիրիայում քրդական ուժերի (PYD) վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ տա տեղի ունենա։ «Մենք արդեն 2 անգամ հարվածել ենք նրանց», — նշել է Դավութօղլուն:

• Թուրքիայի՝ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը չի դադարեցվել, ներկայում արդեն ավարտին են մոտենում ՀՕՊ համակարգեր վաճառող ընկերությունների հետ ֆինանսական բանակցությունները, սակայն թուրքական կողմին հետաքրքրում է բանակցությունների ոչ այնքան ֆինանսական կողմը, որքան այն, որ գործարքից հետո թուրքական կողմը հնարավորինս շատ տեխնիկական փաստաթղթեր ստանա:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 25–31 հոկտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Իրան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *