Օգոստոսի 26-ին Թուրքիայի հարավային Օսմանիյե նահանգում ճանապարհին տեղակայված ռումբով ոստիկանական մեքենա է պայթեցվել։ Պայթյունի համար մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Պայթյունի արդյունքում մահացածներ կամ վիրավորներ չեն եղել։ Պայթյունից հետո PKK-ի անդամների և ոստիկանների միջև մարտեր են սկսվել։
Թուրք-քրդական ևս մեկ բախում եղել է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձինք կրակել են Գազիանթեփի թաղամասերից մեկի ոստիկանության վրա։ Հարձակման արդյունքում մահացածներ և վիրավորներ չեն եղել։ Հարձակման համար կրկին մեղադրվում են PKK-ի անդամները։ Կասկածյալներին հայտնաբերելու համար ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ գործողություններ։
Նույն օրը PKK-ի անդամների և ոստիկանության միջև բախումներ են եղել նաև Վանի Էդրեմիթ գավառում։ Ոստիկանական ուժերի վրա հրթիռ կրակելու արդյունքում 2 ոստիկան վիրավորվել է։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Մեղավորներին հայտնաբերելու նպատակով նահանգում կազմակերպվել են հատուկ գործողություններ։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Թուրք-քրդական ևս մի քանի բախումներ Թուրքիայի Իգդիր և Թունջելի նահանգներում | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում պայթեցվել են ուժայիններին տեղափոխող մեքենաներ | Ռազմ.info
Pingback: Չնայած պարեկային ժամին՝ թուրք-քրդական բախումները շարունակվել են, կան զոհեր | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական ևս մեկ բախում Շըրնաքում. կա 3 զոհ և 7 վիրավոր | Ռազմ.info
Pingback: Ստամբուլում և Շըրնաքում թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 4 ոստիկան և 3 քաղաքացի | Ռազմ.info
Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորվել՝ 4-ին | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում | Ռազմ.info