ՌԴ զինված ուժերը զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կովկասում

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները մարտական կրակով զորավարժություն են սկսել Դաղստանի «Ադանակ» զորավարժարանում։ Այս մասին օգոստիսի 26-ին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները Նկարը՝ ТАСС գործակալության

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները
Նկարը՝ ТАСС գործակալության

Ըստ զորավարժության սցենարի՝ պայմանական թշնամու դեսանտագրոհային մի քանի խումբ զրահափոխադրիչներով անցնելու է գրոհի, իսկ հետևակայիններն ինքնագնաց հրետանային համակարգերի աջակցությամբ անվտանգություն են ապահովելու իրենց վստահված տարածքում:

Զորավարժությանը մասնակցում է շուրջ 500 զինծառայող, մոտ 50 միավոր մարտական և մասնագիտական տեխնիկա, այդ թվում՝  Մի-8 բեռնատար ուղղաթիռներ։

Նույն գործակալությունը, հղում անելով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրության, հայտնում է, որ ավելի քան 1000 մոտոհրաձգային Հյուսիսային Օսիայում կկասեցնեն պայմանական թշնամու գրոհը։

Այս զորավարժությանը մասնակցելու է շուրջ 300 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Տ-90 տանկեր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև ԱԹՍ-ներ։

Մեծ ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների համատեղ գործողությունների իրականացմանն ու մարտադաշտում անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *