Թուրք-քրդական ևս մեկ բախում Շըրնաքում. կա 1 զոհ և 7 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 27-ին,  Թուրքիայի Շըրնաք քաղաքի Ջիզրե թաղամասում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկները հրազենի և նռնականետերի միջոցով հարձակվել են քաղաքի կայազորի հրամանատարության վրա, ինչի արդյուքնում վիրավորվել է 3 ուժային։ Այս մասին հաղորդում է թուրքական «Միլիյեթ» պարբերականը։

Վերջինիս փոխանցմամբ՝ քրդերը կրակել են ոստիկանական զրահամեքենայի վրա: Ոստիկանության և քուրդ զինյալների միջև բախման հետևանքով սպանվել է 1, վիրավորվել է 4 քաղաքացի։

cizre-saldiri

Նշենք, որ այսօր՝ օգոսոտոսի 27-ին, բախումներ են եղել նաև Ստամբուլում, ՇըրնաքումԲիթլիսում, Վանի Բաշքալե գավառում , Օսմանիյեում, Գազիանթեփում, Վանում, Իգդիրում և Թունջելիումևս մեկական Շըրանքում, Բիթլիսում և Վանում:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Թուրք-քրդական ևս մեկ բախում Շըրնաքում. կա 1 զոհ և 7 վիրավոր

  1. Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորել՝ 4-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *