Այսօր՝ օգոոստոսի 27-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները նռնակներով ու հրազենով հարձակվել են Թուրքիայի հարավային Դիարբեքիր նահանգի Լիջե գավառի Գյուչլու գյուղի ճանարհային անվտագութունն ապահովող զինծառայողների վրա: Ինչպես հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը, այս զինված հարձակման հետևանքով սպանվել է 1 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել են: Վերջիններիս ուղղաթիռով հոսպիտալացրել են:
Զինյալներին հայտնաբերելու համար համապատասխան գործողություններ են ձեռնարկվել: Դեպքի վայր են ուղարկվել հարվածային ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ և լրացուցիչ ուժեր:
Այսօր Թուրքիայում ուժայինների և PKK-ի զինյալների միջև ևս 10-ից ավելի բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում, Էդրեմիթում (Վան), Իգդիրում, Թունջելիում, Հիզանում (Բիթլիս), Շըրնաքում, Բաշքալեում (Վան), Յուքսեքովայում (Հաքքարի), Շըրնաքում, Ստամբուլում, Ջիզրեում (Շըրնաք), Բինգյոլում (ռումբ է հայտնաբերվել)։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: