Այսօր՝ օգոստոսի 27-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները հարձակվել են Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառի ժանդարմերիայի վրա։ Հարձակման ընթացքում վիրավորվել է 5 ժանդարմ, ոչնչնացվել է PKK-ի 6 անդամ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։ Կասկածյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնակրվել են հատուկ գործողություններ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյուն է եղել նաև Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաքի նահանգում։ Պայթյունը տեղի է ունեցել Շըրնաք-Իկիզջե ավտոմայրուղու վրա՝ անվտանգության ուժերի անցման ժամանակ։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Դեպքի համար կրկին մեղադրվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։
«Դողան» լրատվական գործակալության հաղորդած տվյալներով ևս մեկ նմանատիպ պայթյուն եղել է Վանի Բաշքալե գավառում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Մեղավորներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են մեծածավալ գործողություններ։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, թուրք-քրդական բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում, Վանում, Իգդիրում և Թունջելիում:
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Pingback: Ստամբուլում և Շըրնաքում թուրք-քրդական բախումներում վիրավորվել է 4 ոստիկան և 3 քաղաքացի | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական ևս մեկ բախում Շըրնաքում. կա 3 զոհ և 7 վիրավոր | Ռազմ.info
Pingback: Չնայած պարեկային ժամին՝ թուրք-քրդական բախումները շարունակվել են, կան զոհեր | Ռազմ.info
Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորվել՝ 4-ին | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում (քարտեզ) | Ռազմ.info