Չնայած պարեկային ժամին՝ թուրք-քրդական բախումները շարունակվել են, կան զոհեր

Օգոստսոսի 26-ի գիշերը՝ 11։30-ին, Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքի Քըշլա, Օրման և Մեզարլըք թաղամասերում քրդերի և ոստիկանների բախման ժամանակ սպանվել է 3 քաղաքացի, ևս 7-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է թուրքական Today’s Zaman լրատվական կայքը։

Դեպքը եղել է, երբ չնայած գավառում կարգուկանոն հաստատելու նպատակով հայտարարված պարետային ժամին, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմնակից քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փողոցներում։

Ցուցարարները քարեր են շպրտել ոստիկանների վրա, ինչին վերջիններս պատասխանել են արցունքաբեր գազով ու ջրի շիթերով։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, թուրք-քրդական բախումներ են եղել նաև Օսմանիյեում, Գազիանթեփում, Վանում, Իգդիրում, Թունջելիում, Բիթլիսում, Շըրնաքում և ևս մեկը Վանում:

Հաքքարիի փոխնահանգապետ, քրդամետ «Ժողովրդական դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ Աբդուլլահ Զեյդանը հաստատել է զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները ու հավելել, որ իշխանությունները թույլ չեն տվել շտապօգնության աշխատակիցներին առաջին օգնություն ցույց տալ և հոսպիտալացնել վիրավորներին։

One response to “Չնայած պարեկային ժամին՝ թուրք-քրդական բախումները շարունակվել են, կան զոհեր

  1. Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորել՝ 4-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *