Ռազմաշաբաթ. Թուրքիա. 19-25 հուլիսի, 2015

Խոշոր ահաբեկչություն Թուրքիայի հարավում • Թուրքիայի ԶՈւ սահմանապահների կեսը տեղակայված է Սիրիայի հետ սահմանին • Քրդերի հետ բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող • ԻՊ-ի գրոհայինների և թուրքական բանակի բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող • Թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին• Պակիստանի ՌԾՈւ նավը համալրվելու է թուրքական պաշտպանական համակարգով • Թուրքիան հրապարակել է երկրի սահմանը հատած կամ ձերբակալված սահմանախախտների մասին թվային տվյալներ

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

Ահաբեկչական գործողություն՝ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում

• Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառում ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորների թիվն անցնում է 100-ը: Ահաբեկչության թիրախը եղել են տարածքում հավաքված քրդամետ խմբերից մեկի անդամները, ովքեր պատրաստվում էին անցնել Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից, քրդաբնակ Քոբանի քաղաք՝ այն վերականգնելու համար։ Թուրքական դատարանն արգելել է ահաբեկչական պայթյունի վերաբերյալ տեղեկությունների տարածումը բոլոր տեսակի լրատվամիջոցների կողմից։ Արգելանքը տարածվել է նաև համաշխարհային տարածում ունեցող Facebook, Twitter, Youtube ցանցերի վրա:

• Թուրք–սիրիական սահմանին ծառայություն է իրականացնում Թուրքիայի ԶՈւ մոտ 20 հազար սահմանապահ զինծառայող, որը ցամաքային սահմաններում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թվի մոտ կեսն է։

• Հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Ադըյաման նահանգի կենտրոնական շրջաններում թուրքական ժանդարմերիայի հատուկ գործողության ընթացքում բախում է եղել թուրքական և քրդական ուժերի միջև, ինչի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։

• Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են:

• Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման հետ սկսված բախման հետևանքով Թուրքիայի զինված ուժերը հուլիսի լույս 24-ի գիշերն օդ են բարձրացրել 3 միավոր F-16 կործանիչ: Վերջիններս ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին, ինչի հետևանքով սպանվել է շուրջ 35 գրոհային:

• Թուրքական STM ընկերության կողմից Պակիստանի ՌԾՈւ նավի կառուցման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրով թուրքական «Ասելսանը» պարտավորվել է նավի վրա տեղադրել 25 մմ տրամաչափի հեռակառավարվող կայունացված հրետանային համակարգեր, ինչպես նաև կապի կոդավորման համակարգ:

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP)

«Ասելսան» ընկերության Հեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) հրետանային համակարգ (STOP)

• Թուրքիայի զինված ուժերը սկսել են տվյալներ տրամադրել Սիրիայի հետ սահմանին ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Ըստ դրանց՝ 2014-ին սահմանին գրանցվել է 5450 անօրինական սահմանախախտման դեպք, իսկ միայն 2015-ի 6 ամիսների ընթացքում՝ շուրջ 9 հազար դեպք։ Ցուցակում չեն ընդգրկվել միայն Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քաղաքացիները:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Թուրքիա. 19-25 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *