Քրդական PKK-ի հետ բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող, կան վիրավորներ

Հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Ադըյաման նահանգի կենտրոնական շրջաններում թուրքական ժանդարմերիայի հատուկ գործողության ընթացքում բախում է եղել թուրքական և քրդական ուժերի միջև, ինչի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Նշվում է, որ ժանդարմերիայի գործողության ընթացքում առաջինը հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինները։ Առաջին բախման ընթացքում տուժողներ չեն եղել, սակայն մի քանի ժամ անց քրդական ուժերը կրկին են հարձակվել, և այս անգամ սպանվել է թուրքական ժանդարմերիայի զինծառայող, 21-ամյա պրոֆեսիոնալ եֆրեյտոր Մյուսելլիմ Ունալը։ Մեկ պրոֆեսիոնալ եֆրեյտոր և մեկ ավագ սերժանտ վնավածքներ են ստացել։

Այսօր՝ հուլիսի 21-ին, թուրքական «Դյունյա Բյուլթենի» լրատվակայքը հայտնել է, որ Ադըյամանի շրջանում դեռևս շարունակվում են բախումները Թուրքիայի զինված ուժերի և քրդական գրոհայինների միջև։ Նահանգային ոստիկանությունը մեծ քանակությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումներ է ուղարկել այդ շրջան։

Հավելենք, որ վերջին տաս օրվա ընթացքում ինտենսիվացել են բախումները թուրքական ուժայինների և քրդական PKK-ի միջև, մասնավորապես՝ Հայաստանին սահմանակից Աղրը նահանգի տարածքում։ Այսօր՝ հուլիսի 21-ին, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցած տեղեկության համաձայն՝ զինված ընդհարումները շարունակվում են նաև Աղրը նահանգի Դողուբայազիդ դավառում։

2 responses to “Քրդական PKK-ի հետ բախումներում զոհվել է Թուրքիայի ԶՈւ մեկ զինծառայող, կան վիրավորներ

  1. Pingback: Թուրք-քրդական բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում սպանվել է Մանազկերտի ժանդարմերիայի պետը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *