Հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Նշվում է, որ դեպքը գրանցվել է Թուրքիայի ԶՈւ ցամքային զորքերի առաջին սահմանային գնդի ստորաբաժանումներից մեկի պահպանության տակ գտնվող տարածքում: Հավելենք, որ նշված սահմանային գունդը տեղակայված է Գազիանթեփ նահանգի Օղուզելի գավառի տարածքում:
Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տեղեկության` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել Սիրիայի տարածքից, ինչի հետևանքով Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա զոհվել է, վիրավորվել են` 2 պրոֆեսիոնալ ավագ սերժանտ:
Թուրքիայի զինված ուժերին հաջողվել է գերի վերցնել թուրքական դիրքերի ուղղությամբ կրակող ԻՊ գորահայիններից մեկին, ինչպես նաև առգրավել 1 միավոր ականանետ և 1 միավոր ԱԿ-47 ինքնաձիգ:
Թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության հաղորդմամբ` Սիրիայի Հալեպ նահանգի Չոբանբեյ գյուղի շրջակայքից ԻՊ 5 գրոհայինները կրակել են թուրքական բանակի զինծառայողների ուղղությամբ: 3 ժամից ավել տևած մարտի ընթացքում թուրքական զինուժը կարողացել է սպանել ԻՊ գրոհայիններից մեկին:
Զոհվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել` 4 զինծառայող: Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան է ուղարկել զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում: Լրատվական գործակալությունը տեսանյութ է հրապարակել միջադեպի վայրից, որտեղ երևում է, որ Թուրքիայի զինված ուժերը գործի են դրել տանկեր` ԻՊ-ի դիրքերին հարվածելու համար:
Pingback: Թուրքական կորչանիչներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին | Ռազմ.info
Pingback: Թուրք-քրդական բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել նաև քրդական YPG-ի դիրքերին | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում կալանավորվել է ԻՊ-ի ադրբեջանցի գրոհային | Ռազմ.info
Pingback: Թուրք-սիրիական սահմանի թուրքական որոշ շրջաններ հայտարարվել են «անվտանգության հատուկ գոտներ» | Ռազմ.info
Pingback: Քրդական հերթական հարձակման արդյունքում Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող է զոհվել | Ռազմ.info
Pingback: Սպանվել է 260, վիրավորվել մոտ 400 PKK մարտիկ. «Անադոլու» | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում քրդերը հարձակվել են կառավարական ուժերի հենակետի վրա, կան սպանվածներ | Ռազմ.info
Pingback: PKK զինյալները հարձակվել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա, կա 2 զոհ | Ռազմ.info