Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 19-25 հուլիսի, 2015

Գիշերային մարտեր հայ-ադրբեջանական սահմանին, սպանվել է 1 ադրբեջանցի զինծառայող, 8-ը վիրավոր են • Ադրբեջանցի զինվորը մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի քաղցկեղից • 2015-ին Ադրբեջանի ԶՈւ-ում կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ է հարուցվել 43 հոգու նկատմամբ • Ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունից

«Նախիջևանյան բանակի»՝ արևային հարվածից մահացած զինծառայող Իման Իմանով

«Նախիջևանյան բանակի»՝ արևային հարվածից մահացած զինծառայող Իման Իմանով

• Հուլիսի 24-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ նախորդող գիշերը հայկական կողմի հետ  ինտենսիվ փոխհրաձգություն է ընթացել ինչպես շփման գծի, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներում, ինչի հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Ֆաթալիև Էլդար Սախավեթ օղլուն։

Ադրբեջանական աղբյուրները հայտնել են նաև, որ հայկական կողմի ձեռնարկած գործողության արդյունքում շրջափակման մեջ է ընկել ադրբեջանցի շուրջ 40 զինծառայող։ Նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից, սակայն 1 սպանվածի և 8 վիրավորի գնով։ Նշվում է նաև, որ սպանվածը դիպուկահար էր։

• Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է հուլիսի 15-ին Նախիջևանի բանակի զինծառայողի մահվան լուրին և հայտարարել, որ զինծառայողը մահացել է ոչ թե արևահարումից, այլ գլխուղեղի քաղցկեղից։

• Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը, ամփոփելով զինվորական դատախազությունում 2015-ի առաջին կիսամյակի արդյունքները, հայտարարել է, որ ավարտվել և զինվորական դատարան է ուղարկվել զինված ուժերում կոռուպցիոն գործունեության մեղադրանքով 43 հոգու նկատմամաբ հարցուված 25 քրեական գործ, ու հավելել, որ շատ են եղել նաև առանձնապես խոշոր չափերի պետական գույքի յուրացման դեպքերը։

• Ադրբեջանցի զինծառայողների 39 հոգանոց խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆանստանում, վերադարձել է Ադրբեջան։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *