Ռազմաշաբաթ. Հայաստան. 3-10 հունվարի, 2015

Մեկնարկել է ձմեռային զորակոչը • ՊՆ-ում քննարկվել են մի շարք հարցեր • Հակառակորդի դիվերսիա առաջնագծում, ՊՆ արձագանքը • ՊԲ-ն հերքում է ադրբեջանական գյուղերի հրետակոծումը • Ադրբեջանի առնվազն 3 զինծառայող է շարքից հանվել. ՊԲ • ՊԲ երկու պայմանագրային զինծառայող է զոհվել. լրատվակայքեր • Իրադրությունն առաջնագծում

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

• Հունվարի 8-ին Հայաստանում մեկնարկել է 2015թ ձմեռային զորակոչը: Այդ առիթով Հանրապետական կենտրոնական հավաքակայան են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմն և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ: Զորակոչի ընթացքում եղել են մի շարք նորամուծություններ:

• Հունվարի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որտեղ ամփոփվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ձմեռային ուսումնական փուլի ու ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների պլանավորման առանցքային հարցերը:

• Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Բակո Սահակյանի հրամանագրով:

Դիվերսիոն հարձակումներին արձագանքելով՝ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015թ.-ին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների»:

• Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել են, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Հրապարակվել են նաև մի քանի լուսանկարներ, որոնցում երևում են հրետակոծման հետքերը: ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունները. «Հայկական զինուժի զինծառայողները երբևէ խոշոր տրամաչափի զենքերից չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»:

Ադրբեջանական ANSPress գործակալության պնդմամբ՝ հայկական զինուժը հրետակոծել է Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական գյուղերը

Ադրբեջանական ANSPress գործակալության պնդմամբ՝ հայկական զինուժը հրետակոծել է Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական գյուղերը

• Հունվարի 5-ին և 6-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն 3 զինծառայող: Հայկական լրատվակայքերի հաղորդմամբ՝ մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող:

• 2015թ հունվար ամսվա առաջին օրերին իրադրությունն արցախյան առաջնագծում եղել է լարված: ՊԲ օպերատիվ հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ինչպես հրաձգային զինատեսակներով (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, “Սև նետ”, Իստիգլալ), այնպես էլ 60մմ ականանետերով ու ՌՊԳ-7, ԱԳՍ-17, ԳՊ-25 տիպի նռնականետերով: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Ռազմաշաբաթը նաև

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *