Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Այսօր` հունվարի 8-ին, մեկնարկել է 2015թ ձմեռային զորակոչը: Այդ առիթով Հանրապետական կենտրոնական հավաքակայան են այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմն և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը:

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս զորակոչի ընթացքում եղել են մի շարք նորամուծություններ: Զորակոչիկները զորահավաքակայանում այլևս բժշկական պատվաստումներ չեն անցնում: Դրանք իրականացվում են նախքան զորակոչը՝ քաղաքացիական բուժհիմնարկներում կամ զորակոչի ավարտից հետո՝ արդեն այն զորամասում, որտեղ երիտասարդն անցնում է ծառայության:

Պաշտպանության նախարարը նախ զրուցել է որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ և հավաստիացրել, որ ԶՈՒ ղեկավարությունը անում է հնարավոր ամեն ինչ զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև ֆիզիկապես և հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար:

Սեյրան Օհանյանը հետևում է վիճակահանությանը

Սեյրան Օհանյանը հետևում է վիճակահանությանը

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև զորակոչիկների ծնողներին ու հարազատներին հուզող հարցերին, ինչպես նաև հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների տրամադրվածությամբ, նրանց առողջական վիճակով, ֆիզիկական պատրաստվածությամբ, մասնագիտական ու կրթական ունակություններով, զորակոչիկիներին մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն:

Պաշտպանության նախարարը զրուցում է զորակոչիկների հետ

Պաշտպանության նախարարը զրուցում է զորակոչիկների հետ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է նաև հավաքակայանում ընթացող բուժզննության գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ:

One response to “Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3-10 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *