Հունվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հայկական դիրքերի ողջ երկայնքով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը: Ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի երեք զինծառայող: Ինչպես հայտնում են Times.am և Tert.am լրատվակայքերը, մարտական գործողությունների ժամանակ զոհվել են նաև Պաշտպանության բանակի 2 պայմանագրային զինծառայող:
«Նրանցից առաջինը զորակոչվել էր Հադրութի, երկրորդը` Մարտունու զինկոմիսարիատներից», — գրում է Times.am-ը:
Ռազմինֆոն դեռևս չի հաջողվել կապ հաստատել ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ: Հավելենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի դիվերսիայի հետևանքով զոհվել էին ևս 2 զինծառայող: