Պաշտպանության բանակը հայտնում է առնվազն երեք սպանված ադրբեջանցու մասին

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին և 6-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ:

Ըստ հաղորդագրության, հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն 3 զինծառայող: «Ըստ հավաստի աղբյուրների` սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են»,- նշված է Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Հայտնի է նաև, որ հրադադարի խախտման ընթացքում հակառակորդը կրակել է տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 և 82մմ-ոց ականանետերից և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները և անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ:

2 responses to “Պաշտպանության բանակը հայտնում է առնվազն երեք սպանված ադրբեջանցու մասին

  1. Pingback: Մարտերի ժամանակ առաջնագծում ծանր վիրավորվել է ադրբեջանական բանաի զինծառայող | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *