Ադրբեջանը հայտնում է առաջնագծում վիրավորման մասին • Պահեստազորի հավաք Ադրբեջանում • Պաշտոնափոխություններ ադրբեջանական բանակում • Ականազերծում Հայաստանի հետ սահմանամերձ մի քանի տարածքներում
• Հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում` Աղդամի հատվածում, ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի ենթասպա, 1979-ին ծնված Մամմեդով Շամո Ահմադ օղլուն։ Ադրբեջանական կայքերից մեկը հայտնել էր, որ զինծառայողը վիրավորվել է հայկական կողմի դեմ մարտի ժամանակ և կորցրել է ոտքը։ Հետագայում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից։
Հիշեցնենք, որ ՊԲ մամուլի ծառայության՝ հունվարի 6-ին հաղորդագրության համաձայն՝ հակառակորդի դեմ ՊԲ պատասխան գործողությունների արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի 3 զինծառայող:
• Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայությունը հայտարարել է պահեստազորայինների ստուգիչ հավաք:
• Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի (շտաբը՝ Բարդա) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովն ազատվել է զորամիավորման հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊՆ գլխավոր վարչության պետ։
1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինելու է եկել գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ով մինչ այդ զբաղեցրել է Նախիջևանում բանակային 5-րդ կորպուսի (2013-ի դեկտեմբերից՝ Նախիջևանի առանձին համազորային բանակ) շտաբի պետի պաշտոնը։
• 2014թ դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ականազերծել է ընդհանուր առմամբ 2,1քկմ մակերեսով տարածք Ադրբեջանի Աղդամի, Աղջաբեդիի, Աղստաֆայի, Ֆիզուլու, Ղազախի ու Թարթարի շրջաններում: ANAMA-ի աշխատակիցները ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած զինամթերք:
Ռազմաշաբաթը նաև