Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Pingback: Փախչել չկա, ո՞ւմ առաջ փախչենք, թուրքի՞. հունվարին զոհված զինծառայող Վարդան Մկրտչյանի մասին պատմում է ծառայակիցը | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info