Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24

Թուրքիան պատրաստվում է F-35-երի շարժիչների վերանորոգման կենտրոն բացել, թուրքական ընկերությունը պայմանագրեր է կնքել Airbus-ի և Rolls Royce-ի հետ, Բեռլինում կայացած ավիացուցահանդեսին մասնակցել են նաև թուրքերը և այլն՝

Մրցաշարի մասնակիցները

Մրցաշարի մասնակիցները

” Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերական քարտուղարությունն ու ամերիկյան Pratt & Whitney (P&W) ընկերությունը մայիսի 20-ին հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է Թուրքիայի տարածքում հիմնել F-35 կործանիչների F135 շարժիչների տեխզննմանվերանորոգման և սպասարկման ձեռնարկություն։

” Թուրքիան մասնակցել է Բեռլինում անցկացված ILA-2014 ավիացուցահանդեսին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ և ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիան։ Թուրքիան ներկայացել է 17 ընկերությունով, որոնց թվում եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի ոլորտում մասնագիտացված ձեռնարկություններ։ Բացի այդ, Թուրքիան ունեցել է «գործընկեր երկիր» կարգավիճակ։

” Թուրքական Aselsan («Ասելսան») ընկերությունը Բեռլինում կայացած ILA-2014 ավիացուցահանդեսի ընթացքում պայմանագրեր է կնքել եվրոպական Airbus կոնցերնի և բրիտանական Rolls Royce ընկերության հետ։ «Ասելսանում» նշել են, որ այս պայմանագրերով իրենք նախատեսում են ավելի մեծ ներկայություն ունենալ արտաքին շուկայում։

” Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային դպրոցում անցկացվել է միջազգային մրցաշար, որին մասնակցել են 10 պետությունների ռազմածովային կրթօջախների ներկայացուցիչներ։ Ընդհանուր հաշվարկով առաջին տեղում են եղել թուրքերը, երկրորդում՝ չինացիները, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել իտալացիներին։ Ադրբեջանն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է նախավերջին 9-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն հարավկորեական պատվիրակությունից։

” Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովում, որտեղ երկու երկրները տարածքային վեճեր ունեն, հերթական լարվածությունն է ի հայտ եկել։ Թուրքերի զորավարժությանն ի պատասխան հույները փորձել են խանգարել նրանց գործողություններին։

” Թուրքիայի զինված ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում, որոնց ներգրավված են տարբեր զորատեսակներ։ Զորավարժությունները տարբեր ուղղվածությունների են։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *