Ռազմաշաբաթ. Վրաստան. մայիսի 18-24

Վրաստանի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի պատվիրակություններն այցելել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան։ Վրաստանում անցկացվել է եվրոպական երկրների բանակների գլխավոր սերժանտների համաժողով։ Վրաստանը պաշտպանական ոլորտի ծախսերի համար կհատկացնի ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարն այցելել է Վրաստան։ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը դրական է գնահատել վրացական կողմի արձանագրած առաջընթացը։

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

” Մայիսի 19-ին Վրաստանի օգոստոսյան պատերազմի, ինչպես նաև արտերկրում ռազմական առաքելությունների ժամանակ տուժած թվով 10 զինծառայող ստացավ ծառայողական բնակարան։

” Թբիլիսիում անցկացվեց եվրոպական երկրների բանակների գլխավոր սերժանտների ամենամյա 8-րդ համաժողովը, որը կրում էր «Սերժանտների դերն ու պատասխանատվությունն անվտանգության գալիք մարտահրավերներում» խորագիրը։ Համաժողովի բացմանը մասնակցել են Վրաստանի ԶՈւ գլխավոր սերժանտ Ալուդա Կոպալիանին և Եվրոպայում ամերիկյան զորքերի գլխավոր սերժանտ Դեյվիդ Դեվենփորթը։

” Վրաստանի պաշտպանական բյուջեի նվազագույն նշաձողը սահմանվելու է օրենքով։ Օրինագիծն արդեն մտել է խորհրդարան՝ քննարկման համար։ Նախատեսվում է յուրաքանչյուր տարի պաշտպանական կարիքների համար հատկացնել ոչ պակաս, քան երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը։

” Վրաստանի ՊՆ-ի պաշտպանության ազգային ակադեմիայում անցկացվեց եռօրյա սեմինար՝ նվիրված գենդերային հավասարության խնդիրներին։ Սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեման պաշտպանության ոլորտում գենդերային հավասարության ապահովումն էր։

” Մայիսի 21-ին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հանդիպում է անցկացրել Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դոնալդ Քեմբըլի հետ։ Վերջինս Վրաստանում էր գլխավոր սերժանտների ամենամյա 8-րդ համաժողովին մասնակցելու համար։

” Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը պատրաստվում է միանալ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին։ Վաշտի զինծառայողները վերապատրաստում են անցել Գերմանիայի Հոենֆելս քաղաքում։

” Մայիսի 23-ին Վրաստանի պաշտպանության նախարարը եղել է Մարնեուլի քաղաքի արվարձանում տեղակայված ավիացիոն բրիգադում։ Այցի ընթացքում նախարարը հայտնել է, որ առաջիկա օրերին ԶՈւ գլխավոր շտաբը կհաստատի ավիացիոն պարկի՝ մինչև 2020 թվականի զարգացման պլանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *