Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային դպրոցում անցկացվել է միջազգային մրցաշար, որին մասնակցել են 10 պետությունների ռազմածովային կրթօջախների ներկայացուցիչներ։
Թուրքիայից բացի, մրցաշարին մասնակցել են Ադրբեջանի, Գերմանիայի, Լեհաստանի, Չինաստանի, Բուլղարիայի, Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Պակիստանի ռազմածովային դպրոցներում սովորող երիտասարդներ, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Ընդհանուր առմամբ, մայիսի 12-16-ին անցկացված մրցումներին մասնակցել է 54 կուրսանտ և 10 սպա։
Մասնակիցները չափել են իրենց ուժերը լողի, թիավարության, առաջին բուժօգնության մրցումներում։
Ընդհանուր հաշվարկով առաջին տեղում են եղել թուրքերը, երկրորդում՝ չինացիները, իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել իտալացիներին։
Ադրբեջանն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է նախավերջին 9-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն հարավկորեական պատվիրակությունից։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 (վիդեո) | Ռազմ.info