Թուրքիան մի քանի խոշոր զորավարժություն է անցկացնում

Թուրքիայի զինված ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում, որոնց ներգրավված են տարբեր զորատեսակներ։ Զորավարժությունները տարբեր ուղղվածությունների են։

Efes-2014 (Էֆես-2014) զորավարժության ակտիվ փուլն անցկացվելու է մայիսի 28-29-ին Սեֆերհիսար շրջանի Դողանբեյ հատվածում։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատները։ Զորավարժության նպատակն է կատարելագործել տարբեր զորատեսակների համագործակցությունը մարտի ժամանակ։

Beyaz Fırtına-14 (Սպիտակ փոթորիկ-14) ռազմածովային ուժերի համար նախատեսված զորավարժությունը մեկնարկել է մայիսի 20-ին և շարունակվելու է մինչ հունիսի 1-ը։ Վարժանքների աշխարհագրությունը բավական լայն է. այն անցկացվելու է Սև, Էգեյան և Մարմարա ծովերում։ Վարժանքներին մասնակցելու է 53 նավ, 17 կատեր, 4 ինքնաթիռ, 13 ուղղաթիռ, ինչպես նաև Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության 1 հետախուզական ինքնաթիռ։ Զորավարժության ժամանակ լինելու են նաև կրակային վարժանքներ։

Թուրքիայում շարունակվում է պահեստազորի մասնակցությամբ Yıldırım-2014 (Կայծակ-2014) զորավարժությունը։ Երկարատև վարժանքների հերթական փուլը, որը տևելու է մայիսի 21-31-ը, անց է կացվում Զոնգուլդաք նահանգում։ Զորավարժությանը ներգրավված է 30-ի ավել պահեստի զինծառայող, ինչպես նաև քաղաքացիական կառույցների ներկայացուցիչներ։

One response to “Թուրքիան մի քանի խոշոր զորավարժություն է անցկացնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *