Թուրքիան մասնակցել է Բեռլինում անցկացված ILA-2014 ավիացուցահանդեսին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ և ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիան։
Ավիացուցահանդեսին այս տարի մասնակցել է 40 երկրի 1200 ընկերություն։ Թուրքիան ցուցահանդեսի ռազմական հատվածում ներկայացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարությունը։
Թուրքական տաղավարը գործել է մայիսի 20-25-ը։ Թուրքիան ընդհանուր առմամբ ներկայացել է 17 ընկերությունով, որոնց թվում եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի ոլորտում մասնագիտացված ձեռնարկություններ։
Բացի այդ, Թուրքիան ավիացուցահանդեսին մասնակցել է «գործընկեր երկիր» կարգավիճակով։
Ռազմական ոլորտից Թուրքիան ներկայացրել է TAI, ROKETSAN, HAVELSAN, TUBITAK ընկերությունները։
Pingback: Թուրքական ընկերությունը պայմանագրեր է կնքել Airbus-ի և Rolls Royce-ի հետ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 (վիդեո) | Ռազմ.info