Ավտովթարից զինծառայող է մահացել։ Ուսումնական տագնապ ՊՆ վարչական համալիրում։ Օհանյանը ստուգել է կիրակնօրյա վերկացը։ Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը։
-Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Եսայի Վարուժանի Եսայանը: Զինծառայողը զինվորական կոչումով ենթասպա էր: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
-Մարտի 10-ին վաղ առավոտյան Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը։
-Մարտի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է հայկական զինուժի զորամասերից մեկը, որտեղ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին։ Սեյրան Օհանյանը մասնակցել է և ստուգել կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին։
-Մարտի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և վերջերս Ադրբեջանի սահմանը հատած, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանի և դեռևս 2010-ին Ադրբեջան անցած հայ ընտանիքի հետ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
-Մարտի 12-ից եռօրյա այցով Հայաստանում է ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, որը հայկական կողմի հետ համաձայեցնում է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) Պլանավորման և վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը։
Ռազմաշաբաթը նաև՝
<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/dbq1Cet2vA0″ frameborder=”0″ allowfullscreen></iframe>