ՀՀ ՊՆ վարչական համալիրում ուսումնական տագնապ է եղել

Մարտի 10-ին վաղ առավոտյան Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում
ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Ուսումնական տագնապի նպատակն էր ստուգել ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողների ու քաղաքացիական հատուկ ծառայողների մարտական պատրաստականությունը, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում անձնակազմի մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու աստիճանը:

Ողջունելով անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների դերը և ընդգծել, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևորագույն բաղադրիչներից է: Ըստ այդմ` հարկավոր է մշտապես բարձր պահել անձնակազմի զգոնությունն ու պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ծառայողական գործառույթները ժամանակին և պահանջվող որակով կատարելու համար:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող և քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը և այդ խնդիրների կատարման ընթացքում ունակ լինի դրսևորելու համակարգված մոտեցում և մասնագիտական բարձր պատրաստվածություն: Այս առումով պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:

Մարտի 10-ին ուսումնական տագնապ է տրվել նաև զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *