Ավտովթարից ՀՀ ԶՈւ ենթասպա է մահացել

Մարտի 8-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Եսայի Վարուժանի Եսայանը: Զինծառայողը զինվորական կոչումով ենթասպա էր: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հայտնի է, որ Եսայանը ծառայելիս է եղել ՀՀ ՊՆ երևանամերձ զորամասերից մեկում, վթարի ժամանակ անձնական մեքենայով է եղել:
Նշենք, որ սա մարտ ամսվա հայկական զինուժի առաջին ոչ մարտական կորուստն է:

One response to “Ավտովթարից ՀՀ ԶՈւ ենթասպա է մահացել

  1. Pingback: Ավտովթարից ՀՀ ԶՈւ ենթասպա է մահացել Ռազմ.info | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *