Ռազմաշաբաթ. Վրաստան. մարտի 9-15

Աֆղանստանում վրաստանյան զորախումբն իրականացրել է Գրիֆոն III հատուկ գործողությունը։ Պաշտոնական այցով Իտալիայում էր Վրաստանի պաշտպանության նախարարը։ Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետևել է հատուկ նշանակության զորքերի զորավարժությանը։ Վրաստանյան Դելտա ռազմական գիտատեխնիկական կենտրոնը փախդրվում է էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։

Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին , Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեն

” Աֆղանստանում անվտանգության ապահովումն իրականացնող միջազգային ուժերի հետ փոխգործակցող վրաստանյան զինված ուժերի 31-րդ գումարտակը Հիլմենդ գավառի Հյուսիսային Մուհամադաբադ գյուղում իրականացրել է Գրիֆոն III ծածկանունը կրող հատուկ գործողություն, որի նպատակն էր հակառակորդի հնարավոր հարձակման կասեցումը։

” Պաշտոնական այցով Իտալիայում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ում ընդունել է իր իտալացի պաշտոնակից Ռոբերտա Պինոտտին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։ Հատուկ ուշարդության կենտրոնում են եղել զորավարժությունների անցկացումն ու ռազմական կրթությանն առնչվող հարցերը։ Այցի ընթացքում Իրակլի Ալասանիան եղել է նաև Իտալիայի բարձրագույն գիտաուսումնական կենտրոնում, հանդիպել խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիո Վիտոյին։

” Վրաստանի Վիզիանի զորավարժարանում ընթանում է զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի ուսումնական փուլը։ Մարտի 13-ին պլանային զորավարժություններին հետևել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին և պաշտոնատար այլ անձիք։

” Վրաստանի Դելտա ռազմական գիտատեխնիկական կենտրոնը, որը մինչ այս ենթարկվում էր պաշտպանության նախարարությանը, այժմ արդեն փախադրվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ենթակայության տակ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ նախաձեռնությունն իրենն է ու հավելել, որ կենտրոնի որոշ բաժիններ հնարավոր է շարունակեն պատկանել ՊՆ-ի ենթակայությանը։

” Մարտի 14-ին Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում ավարտվեց ձմեռային պատրաստության դասընթացը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների զինծառայողները։ Մասնակից պետությունների թվում էին Վրաստանը, Հայաստանը, Հորդանանը, Եգիպտոսը, Հունգարիան, Լեհաստանը, Լիտվան, Բուլղարիան և Թուրքիան։

” ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում շարունակվում է Աֆղանստանում և 2008-ի վրաց-ռուսական պատերազմում հաշմանդամ դարձած վրաստանցի զինծառայողների պրոթեզավորման գործընթացը։ Զինծառայողների բուժման ծախսերը հոգում է ԱՄՆ կառավարությունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *