Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մարտի 9-15

Դժբախտ պատահար՝ Քյուրդամիրի շրջանի ավիակայանում: Ռազմածովային ուժերի հրամանատարը հեռացված է: 7 բաձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ նախկին նախարար Աբիևը, համալրել են պահեստային ուժերը: Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի հանդիպումներն Ադրբեջանում:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիև և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի

-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1994-ին ծնված Էլմիր Սարդար օղլու Հուսեյնովի ձեռքին, նախնական վարկածի համաձայն, պայթել է փամփուշտը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով։

-Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում տեղակայված ռազմակայաններից մեկում արձանագրվել է միջադեպ, որի հետևանքով տուժել է Ադրբեջանի զինուժի ենթասպաներից մեկը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրը՝ մանրամասնելով, որ ավիակայանում ռազմական ինքնաթիռներից մեկի տեխնիկական սպասարկման ժամանակ ենթասպա Վասիֆ Ղոջա օղլու Հասանովը, նախնական վարկածի համաձայն `անզգուշության հետևանքով, վնասվածքներ է ստացել։ Նրան տեղափոխել են հոսպիտալ։

-Օրերս Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում 20-ամյա զինծառայող Բալամիրզա Աղաբաբաևն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է արձակել ու վիրավորել 20-ամյա ծառայակից Ֆարիդ Բախշիևին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն չի մանրամասնել, թե միջադեպի պատճառների առնչությամբ ինչ նախնական վարկածներ կան և արդյոք քրեական գործ հարուցվել է։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին հեռացվել է պաշտոնից: Սուլթանովի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օրերս հրամանագիր է ստորագրել, որի համաձայն թվով 7 բարձրաստիճան զինվորականներ համալրել են պահեստային ուժերը։ Պահեստային ուժերի կազմում է հայտնվել նաև պաշտպանության նախկին նախարար, շուրջ 18 տարի պաշտոնավարած Սաֆար Աբիևը՝ չնայած որ համաձայն ավելի վաղ հնչած կանխատեսումների՝ նա հավակնում էր ՊՆ համակարգում նոր պաշտոն ստանալուն։

-Մարտի 10-ին պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։ Պաշտոնական այցը տևել էր մինչև մարտի 12-ը։ Մարտի 11-ին նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

Մարտի 12-ին էլ նա հյուրընկալվել է նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի մոտ:

-Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հրապարակել է 2014-ի իր գործունեության տվյալները: Հետևելով դրանց՝ նշված ժամանակահատվածում եղել են սահմանախախտման 20 դեպքեր, ձերբակալել են 39 հոգու, որոնցից ճնշող մեծամասնությունը՝ 11 հոգի, Սիրիայի քաղաքացիներ են:

-Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ Սվերդլովսկի շրջանի նահանգապետԵվգենի Կույվաշևի գլխավորած պատվիրակությանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *