Ռազմաշաբաթ. Թուրքիա. մարտի 9-15

Թուրքիայի ԶՈւ նախկին ԳՇՊ-ն ազատ է արձակվել, 4 միավոր բազմանպատակային ուղղաթիռներ գնելու մրցույթ, թուրք զինծառայողներն ակտիվ են Կոսովոյում, ամերիկյան ավիակիրը՝ Անթալիայում։

” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը ազատ է արձակվել։ Թուրք գեներալն անցնում էր աղմկահարույց «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով և դատապարտված էր ցմահ ազատազրկման։ 70-ամյա գեներալը Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետի պաշտոնն է զբաղեցրել 2008-2010 թվականներին։

” Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը հայտարարել է Թուրքիայի ԶՈւ առափնյա անվտանգության ուժերի համար 4 միավոր բազմանպատակային ուղղաթիռներ ձեռք բերելու մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 5 ընկերություն՝ Airbus Helicopters-ը (նախկին Eurocopter-ը), NH Industries-ը, AgustaWestland-ը, Sikorsky-ն և Bell Helicopter Textron-ը։

” Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են տարբեր կրթական ծրագրեր իրականացնել Կոսովոյում։ Թուրքերեն գրքեր բաժանելուց հետո այս անգամ էլ թուրքերը դպրոց են վերանորոգել։ Թուրքիայի ներկայացուցչական պատվիրակությունը թուրք զինծառայողների մասնակցությամբ վերանորոգել է Կոսովոյի Ռեստելիցա գյուղում միջնակարգ դպրոցը։

” Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի USS George H.W. Bush (Ջորջ Հ. Վ. Բուշ) ավիակիրը մարտի 9-ին ժամանել է Թուրքիայի միջերկրածովյան Անթալիա նավահանգիստ։ Ավելի վաղ USS George H.W. Bush ավիակիրը խարիսխ էր գցել Հունաստանի Պիրեուս նավահանգստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *