Միացյալ Նահանգները Հնդկաստանի հետ աշխատանքներ է տանում ռուսական Ս–400 համակարգերին այլընտրանք առաջարկելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ ղեկավարի օգնական Ռանդալ Սշրիվեր։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ ԱՄՆ–ն պատժամիջոց չի կիրառի Հնդկաստանի նկատմամբ՝ Ս-400 գնելու համար։
Այս մասին հայտնում է The Economic Times պարբերականի կայքը։
Սշրիվերը ասել է, որ Հնդկաստանը անհաջող որոշում կկայացնի, եթե գնա այդ քայլին՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում գործում է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը։ Նա, սակայն, ավելացրել է, որ իրենք ցանկանում են շրջանցել դրանք [պատժամիջոցները]՝ Հնդկաստանի հետ գործընկերային հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները ոչ թե ուղղված են երրորդ երկրների դեմ, այս դեպքում՝ իրենց գործընկեր Հնդկաստանի, այլ՝ Ռուսաստանի դեմ։
Նշենք, որ Ս-400-ներ գնելու համար ԱՄՆ-ն հանգիստ չի թողնում նաև Թուրքիային և առաջարկում է փոխարեն գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Վերջերս ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց կասեցնել Թուրքիայի պատվիրած Ֆ-35 կործանիչների սարքավորումների մատակարարումը, մինչև ԱՄՆ-ն չի համոզվի, որ Թուրքիան հրաժարվել է ռուսական համակարգերից։

Ավելի քան 5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը Հնդկաստանը և Ռուսաստանը ստորագրել են 2018-ի հոկտեմբերին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վտանգին։ Թեև դրանից մեկ ամիս առաջ ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ի հայտարարության՝ ԱՄՆ–ն հակված է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ։ Նշենք, որ սրան զուգահեռ ԱՄՆ–ն պարբերաբար Հնդկաստանին առաջարկում է գնել ամերիկյան Ֆ-35 կործանիչներ, հնդիկները սակայն խուսափում են գործարքից, հիմնական պատճառը այս կործանիչների անհամատեղելիությունն է հնդկական սպառազինության հետ։
Ռուսաստանն իր հերթին զիջումների է գնացել Հնդկաստանի համար համակարգերի վերջնական գնի հարցում։
Վերջերս՝ 2019-ին մարտի կեսերին, Ռուսաստանը հայտարարել էր, որ Հնդկաստանի Ս-400-ները արդեն արդատրվում են։
Լուսանկարը՝ www.express.co.uk կայքից