ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժության ժամանակ լեռնային տեղանքում ետ կմղի պայմանական հակառորդի հարձակումը։ Հետախույզների առաջադրանքն է լինելու փնտրել հակառակորդի առավել կարևոր օբյեկտներն ու կապի հանգույցները, նահանջի և վիրավորներին էվակուացնելու ճանապարհներ։ Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
Զինծառայողները մշակելու են քողարկման, առաջին օգնության ցուցաբերման, ГЛОНАСС համակարգով տեղանքում քարտեզով կողմնորոշվելու առաջադրանքներ։
Ավելի վաղ տանկային և հրետանային ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։ Կապի հետախուզման և ղեկավարման «Ստրելեց» համալիրներից և ԱԹՍ–ներից թիրախների կորդինատները ստանալուց հետո Տ-72Բ տանկերով, 122 մմ «Ակացիա» ինքնագնաց հաուբիցով, 2Ս12 «Սանի» ականանետով և «Գռադ» ՀԿՌՀ-ով զինծառայողները լեռնային տեղանքում՝ 1-ից 20 կմ վրա, խոցել են տանկերի, ՀՄՄ-ների և հրետանային միջոցների նմանակող թիրախները։
Նշենք, որ ապրիլի 1-ից 14-ը հայ-ռուսական համատեղ զորախումբը վարժանքներ է անում, որին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, և ներգրավված է մոտ 300 միավոր զինտեխնիկա։
Վարժանքները անցնելու են հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի և 102–րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրամանատարությամբ։
Զորախմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, իսկ հայկական կողմից՝ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումների մի մասը:
Զորախմբի նպատակն է ժամանակին հայտնաբերել երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը և հետ մղել այն՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով: