Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 17-22

Այս շաբաթ Ռազմինֆոն սկսում է ամփոփել ռազմաշաբաթը նաև Թուրքիայում։ Ավելի վաղ մենք ամեն շաբաթ տեղեկացնում էինք անցած 7 օրերին Հայաստանում և Ադրբեջանում ռազմական անցուդարձին։ Այսուհետ կամփոփենք նաև Թուրքիայի ռազմական իրադարձություններն ամենշաբաթյա ռեժիմով։

Թուրքիա. միջազգային և տեղական զորավարժություններ, թմրանյութերի դեմ պայքարին միանում են հարյուրավոր զինծառայողներ, թուրքական բանակն ընդդեմ ցուցարարների, հարձակում թուրք գեներալներին տեղափոխող ուղղաթիռների վրա.

Թուրքիայի օդուժի օդաչուներ

Թուրքիայի օդուժի օդաչուներ

1. Հունիսի 10-ից 21-ը Թուրքիայում անցկացվեց «Փոքրասիական արծիվ-2013 «Փոքրասիական արծիվ-2013/2» միջազգային ուսումնական զորավարժությունը, որին մասնակցեցին ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։ Զորավարժությունն անցկացվեց Քոնյայում թուրքական օդուժի կործանիչների երրորդ ավիաբազայում։ Մասնակիցները ներկայացել էիրն իրենց կործանիչներով։

2. Հունիսի 17-ից 22-ը Թուրքիայում ևս մեկ զորավարժություն անցկացվեց Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ։ «Անապատային գայլ-2013» զորավարժությանը Սաուդյան Արաբիան ներկայացել էր 48, իսկ Թուրքիան 52 զինծառայողով։ Զորավարժությանը մասնակցում էին ցամաքային զորքերի զինծառայողները։

3. Հունիսի 14-ից 28-ը ՆԱՏՕ-ի «MeetTiger-2013» միջազգային զորավարժությանը, որն անց է կացվում Նորվեգիայում, մասնակցում են Թուրքիայի օդուժի 3 միավոր F-16 կործանիչ։ Ի դեպ, թուրքական պատվիրակությունն ուշացումով է միացել ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որին մասնակցում է 16 երկիր։

4.  Հունիսի 17-ին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարեց, որ «անհրաժեշտության դեպքում իրենք կարող են դիմել բանակային ստորաբաժանումների օգնությանը»։ Արընչը խոսում էր Գեզի զբոսայգու բնապահպանական ցույցից զանգվածային հակակառավարական ելույթների վերաճած շարժումը ճնշելու մասին։

5. Հունիսի 20-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում թմրանյութերի շրջանառման դեմ պայքարի շրջանակներում լայնածավալ գործողությանը մանսակցել է շուրջ 800 զինծառայող, մարտական ուղղաթիռներ։

6. Հունիսի 21-ին Քոնիայում մեկնարկել է Թուրքիայի զինված ուժերի «Լույս-2013/1» խոշոր զորավարժությունը, որին մասնակցում են ցամաքային զորքերն ու օդուժը։ Զորավարժությունը տևելու է մինչ հուլիսի 3-ը։ Զորավարժությանը գործի է դրվելու թուրքական արտադրության սպառազինությունը։

7. Հունիսի 21-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց Ս-70 ուղղաթիռի վրա PKK-ի հարձակման վերաբերյալ։ Ուղղաթիռը բարձրաստիճան գեներալների էր տեղափոխում, երբ ցամաքից նրա վրա քրդական ուժերը, ըստ Թուրքիայի ԳՇ-ի, կրակ են արձակել։ Մայիսի 8-ից հետո սա Թուրքիա-PKK հրադադարի խախտման առաջին դեպքն է։ Տուժածներ չկան, ուղղաթիռը մեծ վնասներ չի կրել։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *