Թուրքիայում միջազգային ուսումնական զորավարժություն է մեկնարկել

Թուրքիայում մեկնարկել է «Փոքրասիական արծիվ-2013/2» (Anadolu Kartalı-2013/2) միջազգային ուսումնական զորավարժությունը, որին, ընդունող երկրից բացի, մասնակցում են Արաբական Միացյալ Էմիրություների, Սաուդյան Արաբիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։

Ուսումնական զորավարժությունը տևելու է հունիսի 10-ից 21-ը։ Այն անց է կացվելու Քոնյա (Իկոնիա) նահանգում գտնվող  թուրքական օդուժի կործանիչների երրորդ ավիաբազայում։

Փոքրասիական արծիվ-2013/1

Փոքրասիական արծիվ-2013/1

«Փոքրասիական արծիվ» ուսումնական զորավարժությանը մասնակցելու են ԱՄԷ-ի օդուժի 6 միավոր F-16 կործանիչներ, Սաուդյան Արաբիայի 8 միավոր F-15C կործանիչներ, ՆԱՏՕ-ի 2 միավոր E-3A AWAC ինքնաթիռներ։

Թուրքական կողմից մասնակցելու են 35 միավոր F-4E2020/F-16 կործանիչներ, 1 միավոր KC-135 լիցքավորող ինքնաթիռ, 1 միավոր CN-235 և 1 միավոր C-130 ուղևորափոխադրող ռազմական ինքնաթիռներ։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը, ուսումնական թռիչքների ժամանակ ստեղծվելու են իրականին մոտ պայմաններ, անցկացվելու են համատեղ մարտավարական վարժանքներ, փորձարկվելու են ։

2 responses to “Թուրքիայում միջազգային ուսումնական զորավարժություն է մեկնարկել

  1. Pingback: Թուրքիայում միջազգային ուսումնական զորավարժություն է մեկնարկել | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Ռազմաշաբաթը Թուրքիայում. հունիսի 17-22 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *