ԱՄՆ-ն ռուսական ուղղաթիռներ կմատակարարի Աֆղանստանին

Փարիզում ռուսական «Ռոսօբորոնէքսպորտի» և ԱՄՆ-ի ցամաքային զորքերի միջև պայմանագիր է կնքվել, որով նախատեսվում է «Մի» ուղղաթիռներ մատակարարել Աֆղանստանի զինված ուժերի համար։

Պայմանագիրը կնքվել է հունիսի 16-ին, փոխանցում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը։

Մի-17Բ5

Մի-17Բ5

 

Պայմանագրի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ ռուսական «Մի» ուղղաթիռները մատակարարվելու են աֆղանական բանակին։ Չի մանրամասնվում նաև, թե «Մի» ուղղաթիռների կոնկրետ որ տեսակի մասին է խոսքը։

Նշենք, որ 2011 թվականի մայիսին «Ռոսօբորոնէքսպորտն» ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 367,5 մլն դոլար արժողությամբ պայմանագիր էին կնքել, որով ռուսական կողմը 21 միավոր Մի-17Բ5 տեսակի մարտական-ուղևորափոխադրող ուղղաթիռներ էր տրամադրել Աֆղանստանին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել էր 900 մլն դոլար, որի մեջ ներառված էր նաև ուղղաթիռների տեխնիկական սպասարակումն ու պահեստամասերի տրամադրումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *