Գոլանի բարձունքում ավստրիացիներին կփոխարինեն Ֆիջիի խաղաղապահները

Գոլանի բարձունքներում ավստրիական զորախմբին ծրագրում են փոխարինել Ֆիջիի 170 խաղաղապահներով:

Fiji Times պարբերականին ՄԱԿ-ի ռազմական հարցերով վարչության խորհրդատու, գեներալ-լեյտենանտ Բաբակար Գեյեն հայտնել է, որ Սիրիայի և Իսրայելի միջև զինված ուժերի տարանջատման վերահսկման ՄԱԿ-ի զորախմբի ներկայացուցիչները մայիսի 14-21-ը հանդիպումներ են անցկացրել Ֆիջիի ՊՆ ներկայացուցիչների հետ՝ զորախմբի տեղակայման հարցի առնչությամբ:

Ենթադրվում է, որ Ֆիջիի խաղաղապահները Գոլանի բարձունքներ կժամանեն մինչ հունիսի վերջը:

Նշենք, որ Ավստրիան իր խաղաղապահների դուրս բերումը Գոլանի բարձունքներից սկսել էր հունիսի 12-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ ռուսական զորախումբը կարող է ավստրիացի խաղաղապահներին փոխարինել Գոլանում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն ի պատասխան հայտարարել էր, որ Ռուսաստանը, որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, չի կարող իր խաղաղապահներին ուղարկել Գոլանի բարձունքներ:

Լուրեր էին պտտվում, որ ավտրիացիներին Գոլանում հնարավոր է փոխարինեն Շվեդիայի խաղաղապահները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *