ՄԱԿ-ը խնդրել է Ավստրիային հետաձգել իր խաղաղապահների դուրսբերումը Գոլանից

ՄԱԿ-ի՝ խաղաղապահ առաքելության վարչությունը պաշտոնապես խնդրել է Ավստրիային ավարտել Գոլանի բարձունքներից իր խաղաղապահների դուրս բերման գործընթացը ոչ վաղ, քան հուլիսի վերջին։

Ռոյթերս գործակալություն հայտնում է, որ ներկայումս ՄԱԿ-ը բանակցություններ է վարում այլ երկրների հետ՝ ավստրիական կորպուսը փոխարինելու նպատակով, սակայն խաղաղապահների նոր ջոկատների հավաքագրման և տեղաբաշխման համար կպահանջվի առնվազմ 6-8 շաբաթ։ Համաձայն ռուսական աղբյուրների՝ հավանական է, որ ավստրիացիներին փոխարինեն Շվեդիայի խաղաղապահները։

Ավստրիայի խաղաղապահներ

Ավստրիայի խաղաղապահներ

Կազմակերպության ղեկավարները շեշտել են՝ «Գոլանում խաղաղապահական առաքելությունը չափազանց կարևոր է, և ՄԱԿ-ը կանի ամեն հնարավորը՝ դրա կենսունակությունը պահպանելու ուղղությամբ»։

Նշենք, որ Ավստրիայի իշխանությունների արձագանքի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, պատճառաբանելով, որ ռազմական գործողություններն արդեն ծավալվում են Գոլանի բարձունքների տարածքում, ավստրիացի խաղաղապահները սկսեցին լքել այն, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարեց՝ Ավստրիայի խաղաղապահներին կարող են փոխարինել ռուս զինծառայողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *