Բրազիլական Embraer Defense & Security ընկերությունը հունիսի 17-23 Լը Բուրժե ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացնի իր նոր թեթև մարտական ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17-ին, Փարիզում մեկնարկել է «Լը Բուրժե» հոբելյանական ավիացիոն ցուցահանդեսը, որն այս տարի անցկացվում է 50-րդ անգամ։
«Լը-Բուրժեն» աշխարհում ամենախոշոր ավիացուցահանդեսներից մեկն է, այն գործելու է մինչև հունիսի 23-ը։ Ընդհանուր առմամբ ցուցադրվելու է 115 նմուշ ռազմական նշանակության տեխնիկա։