ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցում են թուրքական F-16-երը

ՆԱՏՕ-ի «Tiger Meet-2013» զորավարժությանը մասնակցող 16 երկրների շարքում է նաև Թուրքիան։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունն անցկացվում է Նորվեգիայի Օրլանդ ավիաբազայում։

tiger meetՀունիսի 14-ին մեկնարկած զորավարժությունը տևելու է մինչ հունիսի 28-ը։

Զորավարժության նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի համագործակցության աստիճանը, զարգացնել համատեղ գործելու հմտությունները։

Թուրքիան զորավարժությանը ներկայացրել է Օդային ուժերի 3 միավոր F-16 կործանիչներով և նրանց անձնակազմերով։

Զորավարժության պաշտոնական էջում նշվում է, որ Թուրքիայի պատվիրակությունը ներկայացել է ուշացումով։

Tiger Meet-2013-ի մասնակից երկրների և զինտեխնիկայի ցուցակը՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *