Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են սկսել, տեղեկացնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։

Թուրքիայում անցկացվող «Անապատային գայլ-2013» անունը կրող զորավարժությունը մեկնարկել է հունիսի 17-ին և տևելու է 5 օր։

Ամենամյա զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ցամաքային զորքերի ստորաբաժանումները։

133441234596289144

Ըստ Թուրքիայի ԳՇՊ հաղորդագրության՝ «համատեղ զորավարժության ժամանակ կողմերը փորձելու են զարգացնել ստորաբաժանումների՝ միասին աշխատելու ունակությունները, համագործակցության աստիճանը, որն ուղղված է լինելու խաղաղության պահպանմանը»։

Սաուդյան Արաբիան զորավարժության ներկայացնում է 48 զինծառայող, իսկ Թուրքիան՝ 52 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *