Թուրքիայում 800 զինծառայողի մասնակցությամբ թմրանյութերի շրջանառման դեմ գործողություն է իրականացվել

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգում (Աղձնիք գավառ) հունիսի 20-ի վաղ առավոտյան լայնածավալ գործողություն է իրականցվել թուրքական բանակի, ժանդարմերիայի և ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների մասնակցությամբ։

Խոշոր գործողությունն ուղղված էր թմրանյութերի աճեցմամբ և  շրջանառմամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ, փոխանցում է CNNTurk-ը։

truk

Գործողությանը ներգրավվել են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի ստորաբաժանումներ, Ժանդարմերիայի ջոկատներ և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ (MIT)։

Համաժամանակյա գործողությանը մասնակցել է 800 զինվորական, «Սիկորսկի» ուղղաթիռներ, այլ ռազմական տեխնիկա։

Գործողության մասնակիցների թիրախում են եղել Դիարբեքիրի նահանգի դժվար հասանելի շրջանում 6 գյուղերը, որտեղ, ըստ հետախուզության տվյալների, թմրանյութերի աճեցման և մշակման խոշոր ցանցեր են գործում։

Գործողության արդյունքների, ձերբակալվածների թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *