Վրաստանի պաշտպանության նախարարն ԱՄՆ է մեկնում

Օգոստոսի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան կմեկնի Վաշինգտոն իր պաշտոնակցի հրավերով։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, հայտարարել է նախարարը։

Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

«Վաշինգտոն պաշտոնական այց է նախատեսված։ Ինձ հրավիրել է իմ գործընկերը, ինչը կարևոր է, քանի որ վերջին 4 տարիներին նման պաշտոնական այց չի եղել։ Մենք հանդիպել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Բրյուսելում, որտեղ էլ համաձայնել ենք խորացնել երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները։

Այն վերաբերում է ոչ միայն Աֆղանստանում մեր գործողություններին, այլ նաև Վրաստան-ԱՄՆ ռազմական հարաբերությունների խորացմանը, վրացական զինված ուժերին ԱՄՆ-ի կողմից սպառազինմանը, որպեսզի մենք ավելի ուժեղ լինենք և կարողանանք պահպանել մեր ինքնիշխանությունը։ Մենք պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ Վրաստանի պաշտպանությունը ավելի բարձր մակարդակի ունենա։ Ընդհանուր առմամբ, այցը ուղղված կլինի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը»- հայտարարել է Ալասանիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *