Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՆ-ն Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համատեղ զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։
Ռազմինֆոյի հետ զրույցումն Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի տնօրեն, իրավաբան Տարոն Սիմոնյանը նշեց, որ իրավախորհրդատվությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մինչև հուլիս ամսվա վերջ։
Ըստ իրավաբանի՝ մոտ երկու շաբաթվա ընթացքում ավելացել են մարզերից հեռախոսազանգերը։ Եթե մինչև այժմ աշխատում էին իրավախորհրդատվություն չտրամադրել հեռախոսով, հիմա արդեն փորձում են գոնե կարճ պատասխաններ տալ դիմողներին։
Եթե մինչև հունիսի 4-ը դիմողների թիվը հասնում էր 200-ի, ապա հիմա այն ավելացել է մոտ 50-ով։ Իրավաբանը ենթադրում է, որ զորակոչի ընթացքի հետ թիվը դեռևս կավելանա։
Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորում է ԵԱՀԿ-ն ։