Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատելու, ինչպես նաև պաշտպանության նախարարի 2010-ի փետրվարի 26-ի 175-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին։
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով և զինապարտների ու զինծառայողների առողջական փորձաքննության գործընթացը կանոնակարգելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։