Թուրքիայում այսօր խոշոր զինավարժություն է մեկնարկել։ «Լույս-2013/1» (Işık-2013/1) զորավարժությունը կտևի հունիսի 21-ից հուլիսի 3-ը։ Այն անց է կացվում Քոնիայի Երրորդ ավիաբազայում։
Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի և օդային ուժերի ստորաբաժանումները՝ գլխավոր շտաբի հրամանատարությամբ։
Հունիսի 24-ին մի քանի ժամով լրագրողներին թույլատրված է հետևել զորավարժությանը։ Հունիսի 28-ին նախատեսված է կրակային պատրաստություն և գործողություններ մարտական զինամթերքով։
Ըստ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հայտարարության՝ «Լույս-2013» զորավարժության նպատակն է գործնականում կիրառել անձնակազմին ուսուցանված նորարությունները, փորձարկել տեղի արտադրության զինատեսակները, կատարելագործել հրամանատարական անձնակազմի աշխատանքը։