Tag Archives: Ռազմական ոստիկանություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում խաղաղապահ դասակ է ստեղծվում. Հայտարարվել է մրցույթ

Նոյեմբերի 30-ին Հայաստան է վերադարձել Լիբանանում խաղարարար առաքելություն իրականացրած ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 4-րդ զորախումբը Հունվար 12, 2018 21:55 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018 թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի խաղաղապահ առաքելություններին: Դասակը համալրելու նպատակով մրցույց է հայտարարվել:  Continue reading

ՀՀ ՊՆ ՌՈ պետը հանդիպել է Իտալիայի կարաբինիերների հրամանատարին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը և Իտալիայի կարաբինիերների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին Դեկտեմբեր 11, 2017 14:56 | RAZM.INFO - Դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա: Գնդապետ Բաղդասարյանին ընդունել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին: Continue reading

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը հակաահաբեկչական մարզումներ է անցկացնում Սիրիայում

Սիրիայի «անվտանգության գոտիների» մոտավոր սահմանները («ապաէսկալացման գոտիներ») Օգոստոս 4, 2017 14:34 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ոստիկանության անձնակազմը ամեն օր հակաահաբեկչական մարզումներ է անցկացնում Սիրիայի «ապաէսկալացման կամ ոչ բախումային» գոտիներից մեկում՝ մայրաքաղաք Դամասկոսին հարակից Արևելյան Գուտայի շրջանում:  Continue reading

Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին զորացրելու համար կաշառք վերցրած անձ

Խորհրդակցություն ռազմական ոստիկանությունում (արխիվ) Հուլիս 6, 2017 19:02 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Continue reading

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նոր պետին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը․ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ կայքի Մայիս 27, 2017 18:16 | RAZM.INFO - Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Continue reading

Փոխվել է ՀՀ ռազմական ոստիկանության պետը

Խորհրդակցություն ռազմական ոստիկանությունում (արխիվ) Մայիս 26, 2017 14:01 | RAZM.INFO - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 25-ի հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը երեք տարի ժամկետով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Continue reading

Հայաստան է այցելել ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակություն

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն Մայիս 3, 2017 13:10 | RAZM.INFO - Մայիսի 3-ին ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի տարածքում ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության մարմինների գործունեության մասին հայ-ռուսական միջպետական համաձայնագրի նախագիծը:  Continue reading

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ

Խորհրդակցություն ռազմական ոստիկանությունում (արխիվ) Հունվար 26, 2017 18:59 | RAZM.INFO - Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Continue reading

Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից

Ադրբեջանի ՊՆ Դեկտեմբեր 8, 2016 20:18 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով հրամանով պաշտոնից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ազադ Աղաևը (Azad Ağayev):  Continue reading

Վիգեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ խորհրդակցություն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում Նոյեմբեր 2, 2016 19:51 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading