Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողին զորացրելու համար կաշառք վերցրած անձ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վերջինս հոսպիտալում ծանոթացել է ժամկետային զիծառայող Ս.-ի հետ, ով ասել է, որ զինվորական ծառայությունից ազատվելու համար 2000 ԱՄՆ դոլար է վճարել ոմն Հ. Մ-ի, և զինծառայողի ծնողին ծանոթացրել է Հ. Մ.-ի հետ:

Ժամկետային զինծառայողի ծնողի հետ հանդիպման ժամանակ Հ. Մ.-ն ներկայացել է որպես ՀՀ ՊՆ աշխատակից և ասել, որ կարող է միջնորդել զինծառայողին հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետև` 2500 ԱՄՆ դոլար:

03.07.17թ. Հ. Մ.-ն զինծառայողի ծնողից 2500 ԱՄՆ դոլար ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Փաստի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *