Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով հրամանով պաշտոնից ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ազադ Աղաևը (Azad Ağayev): Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Համաձայն աղբյուրի` պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով ռազմական ոստիականության պետի պաշտոնում նշանակվել է գնդապետ Վասիֆ Մամմադովը (Vasif Məmmədov):

Նշենք, որ գնդապետ Աղաևը այդ պաշտոնը նշանակվել է 2014-ի մայիսին, նշանակվելու պահին դեռևս ունեցել է փոխգնդապետի կոչում: Համաձայն ադրբեջանական  ԶԼՄ-ների` մինչև այդ պաշտոնը, Աղաևը եղել է Բաքու քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության պետը և աշխատանքից հեռացվել է շատ լուրջ թերությունների պատճառով:

Նշենք նաև, որ ռազմական ոստիկանության նորանշանակ պետը 2014-ի հունիսին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

One response to “Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *